Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված հայ զբոսաշրջիկների խնդիրը կապված էր հյուրանոցի ամրագրումների հետ

Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված հայ զբոսաշրջիկների խնդիրը կապված էր հյուրանոցի ամրագրումների հետ

Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդիրը կապված է եղել հյուրանոցում հավելյալ ամրագրումների հետ:Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյան: «Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կապի մեջ է տուրիստական գործակալության հետ, զբոսաշրջիկները տեղավորվել են հյուրանոցում, իսկ խնդիրը կարգավորվել է»,- ասաց Օհանյանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր էր տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում: «Ինֆո թրավել» տուրիստական գործակալությունից արձագանքել էին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են: «Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասել էին տուրիստական գործակալությունից: