Իրանն սկսել է կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոն կառուցել Ֆորդոյում

Իրանն սկսել է կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոն կառուցել Ֆորդոյում

Իրանի իշխանությունները նախաձեռնել են կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի կառուցումը Ֆորդոյի շրջանի միջուկային օբյեկտում: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է FARS գործակալությունը: Շինարարությանը նվիրված արարողությանը ներկա է եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութան ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Այսօր սկսվում է նոր արտադրամասի շինարարությունը, որը կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի դեր է կատարելու»,-ասել է նա: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն, Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում: Ենթադրվում է, որ վերակառուցումը կբացառի այս օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը՝ հաղորդել Է ՏԱՍՍ-ը: