ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը «մշակույթի և էթիկայի» ստուգում կանցնեն

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը «մշակույթի և էթիկայի» ստուգում կանցնեն

ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները ստուգումներ կանցկացնեն ՝ սեռական ոտնձգությունների և թմրանյութերի օգտագործման մասին հաղորդումների ֆոնին «մշակույթն ու էթիկան» դիտարկելու համար: Այս մասին ասվում է հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Ռիչարդ Քլարկի գրության մեջ՝ հաղորդում է CNN-ը: «Վերջին միջադեպերը կասկածի տակ են դրել մեր մշակույթը և էթիկան և սպառնալիք են մեր հանդեպ վստահության համար», - ասվում է գրառման մեջ: Ըստ հեռուստաալիքի՝ որոշ ժամանակ առաջ Իրաքից հետ է կանչվել «ծովակատուների» դասակը՝ ազատ ժամանակ սեռական ոտնձգությունների և ալկոհոլը չարաշահելու կասկածանքով, ինչը կանոնադրությամբ արգելված է: Բացի այդ, ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից վերջերս կատարված ներքին հետաքննության արդյունքում պարզվել է որոշ զինվորականների կողմից կոկաին և այլ «ապօրինի նյութեր» օգտագործելը: Քլարկի պատվերով կկատարվի աուդիտ, որի արդյունքները պետք է հայտնի լինեն նոյեմբերին: Դրանք կներկայացվեն Կոնգրեսին, ինչպես նաև հանրությանը գաղտնի տեղեկությունները բացառելուց հետո: