Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «շատ բան է իմացել» Արխանգելսկի մերձակայքում գտնվող ուսումնառազմական բազայում տեղի ունեցած պայթյունից հետո

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «շատ բան է իմացել» Արխանգելսկի մերձակայքում գտնվող ուսումնառազմական բազայում տեղի ունեցած պայթյունից հետո

Արխանգելսկի մարզում ուսումնառազմական բազայում անցկացվող փորձարկումերի ժամանակ տեղի ունեցած պայթյունը ԱՄՆ-ին օգնել է շատ բան իմանալ։ Այս մասին Twitter-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա՝ Վաշինգտոնը իր տրամադրության տակ ունի նման, բայց «ավելի առաջադեմ» տեխնոլոգիաներ: Իր թվիթում նա նշում է ռուսական «Բուրեսվեստնիկ» թևավոր հրթիռը, որը ՆԱՏՕ-ի ծածկագրային համակարգում կոչվում է «Skyfall»: «Ռուսական Skyfall-ի պայթյունը մարդկանց ստիպեց անհանգստանալ բազայի տարածքում և նրա սահմաններից դուրս օդի վերաբերյալ: Դա լավ չէ», - գրել է Թրամփը: Հիշեցնենք, որ Սարովի միջուկային կենտրոնի հինգ աշխատակիցներ զոհվել են Արխանգելսկի շրջանում «նոր հատուկ սարքերի» փորձարկումների ժամանակ։