Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիության շնորհումը ռուսաստանցիներին

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիության շնորհումը ռուսաստանցիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որը ռուսաստանցիների համար պարզեցնում է երկրի քաղաքացիության ստացումը: Փաստաթուղթը հրապարակված է պետության ղեկավարի կայքում: Օրենքի համաձայն՝ ուկրաինական անձնագրի պարզեցված ստացման հույս կարող են ունենալ այն օտարերկրացիները կամ առանց քաղաքացիության անձինք, ովքեր պաշտպանել են երկիրը և մասնակցել են տարբեր մարտական գործողությունների Կևւի կողմից, այդ թվում՝ Դոնբասի զինված հակամարտությունում: Բացի դրանից, ընթացակարգը պարզեցվում է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք հայրենիքում հալածանքների են ենթարկվում քաղաքական շարժառիթներով: Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար հայտատուների նշված կատեգորիաները պետք է հայտարարագիր տան արդեն իրենց ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Ռուսաստանցիները նաև պետք է փոստաթղթերով ապացուցեն քաղաքական հետապնդման փաստը: