Grand Chess Tour. Արոնյանը առաջին տեղով ավարտեց արագ շախմատի մրցաշարը

Grand Chess Tour. Արոնյանը առաջին տեղով ավարտեց արագ շախմատի մրցաշարը

Սենթ Լուիսում շարունկավում է Grand Chess Tour-ը: Լևոն Արոնյանը առաջին տեղով ավարտեց արագ շախմատի մրցաշարը: Արագ շախմատի մրցաշարի վերջին օրը նա հաղթեց՝ ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, պարտվեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապպորտին և ոչ-ոքի խաղացել չինացի Յու Յանյիի հետ: Այս պահին Արոնյանը 13 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Մաքսիմ Վաշյե-Լագրավից՝ Ֆրանսիա: Այսօր կմեկնարկի բլից շախմատի մրցաշարը, կկայանան առաջին 9 տուրի պարտիաները: