Իրանը հրապարակել է ցածրհարստացված ուրանի պաշարների ծավալը

Իրանը հրապարակել է ցածրհարստացված ուրանի պաշարների ծավալը

Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարները հասցրել է 370 կիլոգրամի: Այդ մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Այս պահին մենք արտադրանքի թողարկման լավ տեմպեր ունենք, և մեր պաշարները 300 կիլոգրամը գերազանցել են առնվազն 60 ընդհուպ մինչև 70 (կիլոգրամով), ծավալները կաճեն արագ»,- ասել է Քամալվադնին՝ հաղորդում է RIA Novosti-ն: