Ինչու է աղբահանության հետ կապված խնդիր առաջացել. Փաշինյանի զրույցը Հայկ Մարությանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում: Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը: Հայկ Մարությանի խոսքերով` ինքը շատ սխալ է համարում, որ ի սկզբանե Երևանի մասշտաբների նման քաղաքում գործի աղբահանություն իրականացնող մեկ ընկերություն: Նրա որակմամբ` հենց դա է պատճառներից մեկը, որ այժմ նման խնդիրների են բախվել: