Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը 10 տոկոսով կրճատվել է ՌԴ-ից թռիչքների արգելման պատճառով

Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը 10 տոկոսով կրճատվել է ՌԴ-ից թռիչքների արգելման պատճառով

Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում 2019 թվականի հուլիսին ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել Է Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով: Այդ մասին հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին օգոստոսի 13-ին վրացական IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հայտնի իրադարձությունների պատճառով, որոնք վերաբերել են մեր ավիաշուկային, աշխատանքի անկում Է դիտվում Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում: Ընդհանուր առմամբ մենք ունենք 10-տոկոսանոց անկում: Օրինակ, եթե անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիի օդանավակայանն սպասարկել Է 430 հազար ուղեւորների, ապա այս տարի այն թողանցել Է 385 հազար մարդու: Այս տարվա հուլիսին Բաթումն սպասարկել Է 100 հազար ուղեւորի այն դեպքում, երբ անցյալ տարի այդ թիվը կազմել Է 111 հազար»,-ասել Է Սագիրաշվիլին: Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմն օգոստոսի 7-ին հրապարակել Է հուլիս ամսվա վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ՌԴ-ի քաղաքացիները շուրջ 160 հազար այց են կատարել հանրապետություն, ինչը 6,4 տոկոսով պակաս Է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Օգոստոսի 12-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ զբոսաշրջության ոլորտը թռիչքների արգելման պատճառով տուժել Է մոտավորապես 60 մլն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: