Պուտինը Մեհրիբան Ալիեւային պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Պուտինը Մեհրիբան Ալիեւային պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավար Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար: Պետական մրցանակներով պարգևատրման մասին որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած արժանիքների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Մեհրիբան Արիֆովի Ալիևային»,- ասվում է փաստաթղթում: