Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը

Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբիի մրցաշարում կիսեց 3-11-րդ տեղերը: Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Աբու Դաբի Մասթերս հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 151 շախմատիստ: Մասնակիցների թվում էիн 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մեր մարզիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մանուէլ Պետրոսյանը, ով վերջին տուրում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին և 6.5 միավորով կիսեց 3-11-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 7-րդ հորիզոնականը: Սամվել Տեր-Սահակյանը և Վլադիմիր Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և զբաղեցրին, համապատասխանաբար, 33-րդ և 35-րդ հորիզոնականները: Աբու Դաբի Մասթերսի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան: