Թուրք զինվորականն ապաստան է խնդրել Հունաստանում

Թուրք զինվորականն ապաստան է խնդրել Հունաստանում

Թուրք զինվորականը Թուրքիայից փախել է Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հունական իրավապահ մարմինների աղբյուրին: «Նա ռազմական ավիացիայի սպա է: Նա դիմել է Կալիմնոս կղզու ոստիկանական բաժին և ասել, որ փախել է նախագահ Թայիփ Էրդողանի ռեժիմից»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով, երկուշաբթի օրվանից զինվորականը պահվում է Կալիմնոսի ոստիկանության բաժանմունքում: Դեպքի մասին տեղեկացվել են Հունաստանի ուժային կառույցները: 2016 թ.-ի հուլիսից Հունաստանում են գտնվում ութ թուրք զինվորականներ, որոնք փախել են պետական հեղաշրջման փորձից հետո: Թուրքիայում պետական հեղաշրջման ձախողված փորձը տեղի է ունեցել հուլիսի լույս 16-ի գիշերը: Ինչպես պնդում է գլխավոր շտաբի պետի ժ.պ.-ն, այն կազմակերպվել է օդուժի սպաների և ռազմական ոստիկանության կողմից: