Ղրղզստանի նախկին ղեկավարի նստավայրի գրոհի ժամանակ հատուկջոկատայինը սպանվել է Աթամբաևի զենքից

Ղրղզստանի նախկին ղեկավարի նստավայրի գրոհի ժամանակ հատուկջոկատայինը սպանվել է Աթամբաևի զենքից

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու գործողության ընթացքում սպանվել է հատուկ նշանակության ջոկատի մեկ մարտիկ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ նա սպանվել է երկրի նախկին ղեկավարի զենքից: Հստակեցվում է, որ հարձակման ավարտից հետո Աթամբաևի տանը մեծ թվով տարբեր զենքեր են հայտնաբերվել, այդ թվում՝ SVD հրացան: Ինչպես խոստովանել է Ղրղզստանի նախկին առաջնորդը, նա առնվազն վեց անգամ կրակել է հատուկ նշանակության ուժերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարն Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: