HMS Kent բրիտանական ռազմանավն ուղևորվում է Պարսից ծոց. Daily Mail

HMS Kent բրիտանական ռազմանավն ուղևորվում է Պարսից ծոց. Daily Mail

Պորտսմուտում բազավորված HMS Kent բրիտանական ռազմանավն ուղեւորվում Է Պարսից ծոց: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել Է Daily Mail բրիտանական թերթը՝ վկայակոչելով երկրի ռազմածովային ուժերին: Հրատարակության տեղեկատվության համաձայն, HMS Kent-ը կփոխարինի HMS Duncan նավին եւ առաջադրանքներ կկատարի Պարսից ծոցում անվտանգ ծովագնացության ապահովման ԱՄՆ-ի հետ համատեղ առաքելության շրջանակներում: Ներկայում Պարսից ծոցում, բացի Duncan Էսկադրային ականակրից, գտնվում են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի եւս մի քանի նավեր եւ օժանդակ նավեր: Դրանք են՝ Cardigan Bay դեսանտային նավը, ինչպես նաեւ հակաականային պաշտպանության չորս նավ՝ Ledbury-ն, Blyth-ը, Brocklesby-ն եւ Shoreham-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: