Վենեսուելայի նախագահը փոխել Է վեց նախարարի եւ կարգադրել է ստեղծել նոր գերատեսչություն

Վենեսուելայի նախագահը փոխել Է վեց նախարարի եւ կարգադրել է ստեղծել նոր գերատեսչություն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 12-ին մի շարք փոփոխություններ Է կատարել երկրի գերատեսչություններում: Համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել Է Twitter-ի իր Էջում։ «Նորացման եւ փոփոխությունների գործընթացի շրջանակում ես որոշեցի նշանակել մեծ փորձով եւ բարձր պատասխանատվությամբ մի խումբ պրոֆեսիոնալների, որոնք կարեւոր գործառույթներ կկատարեն երկրի համալիր զարգացման համար»,- գրել Է քաղաքական գործիչը: Մադուրոն նշել Է, որ ստեղծել Է նոր գերատեսչություն՝ ՝զբոսաշրջության եւ արտաքին առեւտրի նախարարություն, դրա ղեկավար Է նշանակվել Ֆելիքս Ռամոն Պլասենսիա Գոնսալեսը: Այս տարվա գարնանը Մադուրոն հայտարարել Էր երկրի ղեկավարման համակարգում փոփոխությունների պլանի մշակման մասին՝ «կառավարության կատարած սխալների ուղղման համար»։