Ռուսաստանն առավել հաճախ հիշատակվող երկիրն է դարձել Թրամփի Twitter-ում. The Economist

Ռուսաստանն առավել հաճախ հիշատակվող երկիրն է դարձել Թրամփի Twitter-ում. The Economist

Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ Է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում: Ինչպես նշում Է The Economist հանդեսը, ՌԴ-ն 2016 թվականին Թրամփի նախագահ ընտրվելու պահից նրա հաղորդագրություններում հիշատակվել Է 297 անգամ։ Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը 1384 անգամ Է գրել 81 արտասահմանյան երկրի մասին: Թրամփի թվիթների թվով երկրորդը դարձել Է ԿԺԴՀ-ն, որը նախագահի Twitter-ում հիշատակվել Է 163 անգամ: Առավել հաճախ հիշատակվող երկրների եռյակը եզրափակել Է Չինաստանը։