Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ: «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: