BBC-ի հրապարակումը՝ հիբրիդային պատերազմի մաս․ ինչու Սերժ Սարգսյանը չի կալանավորվում

Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշիյանի ելույթի հիմնական շեշտադրումներից մեկը համահայկական օրակարգն էր: Որքանո՞վ էր ելույթն արդիական, իրատեսական և ոչ իլյուզոնիստական: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գոռ Մադոյանը, պատմաբան Դավիթ Թինոյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտագմավոր Հայկ Գևորգյանը: Հայկ Գևորգյանի խոսքով՝ ավելի շատ քննարկվում է ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը խոսում էր մինչև 2050թ. իրականացվելիք ծրագրերի մասին: Պատգամավորի գնահատմամբ՝ այդ ծրագրերում անիրական նույնիսկ ակնարկ գտնել հնարավոր չէ. այն ինչ նշվել է, հնարավոր է իրականացնել: Գոռ Մադոյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ուղղված էին ներքին լսարանին և ոչ թե արտաքին: Նրա խոսքով՝ հայտարարվեցին ապագայի ընթացքի խաղի կանոնները, և դրանց ընդունման և կոնսենսուսի պայմաններում հնարավոր է երկրի զարգացում: «Պետք չէ ֆիքսվել հայտարարված թվերի վրա, կարևորը սկզբունքներն են և նշված կետերը, որոնց հետևելով՝ այդ թվերն իրատեսական կարող են դառնալ»: Դավիթ Թինոյանի գնահատմամբ՝ որպես տեսլական՝ Ն. Փաշինյանի ելույթը շատ լավն է: «Բայց հաճախ չեն նշվում այն ուղիները, որ մեզ կտանեն տեսլականի իրականացմանը... Ժողովրդագրական ցուցանիշների առումով այսօր խնդիր ունենք կանխելու ծնելիության անկումը, միայն դա կասեցնելուց հետո կարող ենք խոսել բնակչության աճի մասին»,- նկատեց պատմաբանը՝ հավելելով, որ դժվար թե մոտակա տասնամյակներում այնպիսի ռեսուրսներ ունենանք, որով հնարավոր կլինի հսկայածավալ հայրենադարձություն ապահովել: Հայկ Գևորգյանը հավելեց, որ հայրենադարձությունն է առաջիկա տարիներին բնակչության աճի հիմնական աղբյուրը, այլապես հնարավոր չէ միայն ծնելիության աճով բնակչության թիվը 3 միլիոնից հասցնել 5-6 միլիոնի: Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև օրերս BBC-ի կողմից Մարտի մեկի վերաբերյալ հրապարակմանը: Գոռ Մադոյանը նկատեց, որ այդ տեղեկատվությունը նոր չէ, հայաստանյան մամուլում տարիների ընթացքում այդպիսի, նույնիսկ շատ ավելի հետաքրքիր նյութեր տարածվել են: «Վարչապետի միասնականության կոչից հետո BBC-ի հրապարակումը կարելի է հիբրիդային պատերազմի մաս դիտարկել: BBC-ի հրապարակումը պատասխան էր վարչապետի արցախյան ելույթին»,- ընդգծց վերլուծաբանը: Մանրամասն՝ տեսանյութում: