Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարն Աթամբաևին պետական հեղաշրջում պատրաստելու մեջ է մեղադրել

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարն Աթամբաևին պետական հեղաշրջում պատրաստելու մեջ է մեղադրել

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփուբաևը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա հայտարարել է, որ Աթամբաևին «արյուն էր անհրաժեշտ» պետական հեղաշրջում իրականացնելու համար։ Օփումբաևը հավելել է, որ Ղրղզստանի նախկին ղեկավարն իր նստավայրում հեղաշրջում է պատրաստել, քանի որ Աթամբաևի տանը զենքի մի ամբողջ պահեստ է հայտնաբերվել։