ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել ZTE-ի և Hyawei-ի սարքավորումների արգելքը

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել ZTE-ի և Hyawei-ի սարքավորումների արգելքը

Օգոստոսի 13-ին, ԱՄՆ-ում ուժի մեջ է մտնում պետական հաստատությունների՝ չինական ZTE և Hyawei ընկերությունների հեռահաղորդակցական սարքավորումները ձեռք բերելու և գործածելու արգելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ մի քանի նախարարությունների համապատասխան ծանուցումն հայտնվել է ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի շարքում։ Փաստաթղթում առանձին կետով հիշատակվում են նշված ընկերությունների և նրանց դուստր ձեռնարկությունների սարքավորումները։