L’Oreal-ն ավելի քան 91 մլն դոլար տուգանք պետք է վճարի՝ կոմերցիոն գաղտնիքը գողանալու համար

L’Oreal-ն ավելի քան 91 մլն դոլար տուգանք պետք է վճարի՝ կոմերցիոն գաղտնիքը գողանալու համար

ԱՄՆ Դելավեր նահանգի դաշնային դատարանի ատենակալների ժյուրին օգոստոսի 12-ին ֆրանսիական L’Oreal կոսմետիկ ընկերությանը պարտավորեցրել է ամերիկյան սթարթափին ավելի քան 91 մլն դոլար վճարել՝ կոմերցիոն գաղտնիքը գողանալու և պայմանագիրն ու պատենտները խախտելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ֆրանսիական ընկերությանը մեղավոր են ճանաչել 2017-ին բացված գործով։ Այդ ժամանակ կալիֆոռնիական Olaplex սթարթափը նրան մեղադրել է պատենտներ գողանալու մեջ՝ մազերի պաշտպանության համակարգի հետ կապված, ինչպես նաև պայմանագիրը խախտելու և կոմերցիոն գաղտնիքը գողանալու մեջ։ Ատենակալների ժյուրին հանգել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ L’Oreal-ը պետք է 91․3 մլն դոլարի կարգի փոխհատուցում վճարի։