ՄԱԿ-ի ԱԽ նիստին մեկնելուց առաջ Գերմանիայի ԱԳ նախարարի ինքնաթիռի աշխատանքը խափանվել է

ՄԱԿ-ի ԱԽ նիստին մեկնելուց առաջ Գերմանիայի ԱԳ նախարարի ինքնաթիռի աշխատանքը խափանվել է

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Նյու Յորք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մեկնել է պահուստային ինքնաթիռով, հաղորդում է BBC-ն։ Airbus A321-ը, որով նախարարը ծրագրում էր ուղևորություն կատարել, անսարք է եղել։ «Նախատեսված A321-ը Բեռլինում փոխարինվել է՝ թևի օդափոխության կլապանի անսարքության պատճառով»,-ասվում է հաղորդագրությունում։