Իրաքում սպանվել է ԱՄՆ-ի «տարվա հատուկջոկատայինը»

Իրաքում սպանվել է ԱՄՆ-ի «տարվա հատուկջոկատայինը»

Իրաքում ԱՄՆ-ի Ծովային հետևակի զորամիավորման զինծառայող է զոհվել, հաղորդում է Marine Corps Times-ը։ 35-ամյա սերժանտ Սքոթ Քոփենհաֆերը զոհվել է ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») ահաբեկչի փամփուշտից, օգոստոսի 10-ին, «Անսասան վճռականություն» գործողության ժամանակ։ Մինչև հատուկ նշանակության ջոկատ տեղափոխվելը Քոփենհաֆերը ծառայել է որպես գնդացրորդ և դիպուկահար։ 2018-ին նա «ծովային հետևակի լավագույն հատուկջոկատային» է ճանաչվել՝ Իրաքի հատուկ ջոկատը ղեկավարելու համար, որի գործողությունները նպաստեցին երկրի հյուսիսում ԴԱԻՇ-ի կործանմանը։