Կինը Շվեյցարիայի քաղաքացիություն չի ստացել 200 անգամ նույն հնչյունը արտասանելու պատճառով

Կինը Շվեյցարիայի քաղաքացիություն չի ստացել 200 անգամ նույն հնչյունը արտասանելու պատճառով

Իրաքի քաղաքացին, որը 20 տարի բնակվել է Շվեյցարիայում, քաղաքացիություն չի ստացել 200 անգամ նույն հնչյունը արտասանելու պատճառով, հայտնում է TheBlick.ch-ը: Ինչպես հայտնի է դարձել, մերժումը տեղի է ունեցել հարցազրույցի արդյունքում, որի ընթացքում կինը 200 անգամ արտասանել է «էմ» հնչյունը: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ կինն աշխատանք ունի և լեզվի իմացությունը հաստատող դիպլոմ: Տեղեկություն կա նաև, որ նա քննություն է հանձնել Շվեյցարիայի աշխարհագրության, ազգային առանձնահատկությունների և քաղաքականության վերաբերյալ: Նշվում է, որ այս իրավիճակի կապակցությամբ կինը դատի է տվել խտրականության և առանց իր համաձայնության հարցազրույցը ձայնագրելու համար: