«Ռոսատոմի» աշխատակիցները զոհվել են «նոր հատուկ սարքավորումների» փորձարկումների արդյունքում

«Ռոսատոմի» աշխատակիցները զոհվել են «նոր հատուկ սարքավորումների» փորձարկումների արդյունքում

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը հայտարարել է, որ Սարովի միջուկային կենտրոնի աշխատակիցները զոհվել են Արխանգելսկի շրջանում «նոր հատուկ սարքերի» փորձարկումների ժամանակ՝ հայտնում է RIA Novosti-ն: «Մենք հրաժեշտ տվեցինք մեր գործընկերներին, որոնք ողբերգական մահով զոհվեցին նոր հատուկ սարքավորումների փորձարկումների ընթացքում»,- ասել է Լիխաչովը: «Ռոսատոմի» զոհված հինգ աշխատակիցները կներկայացվեն պետական մրցանակների: