Նազարբաևի դուստրը սենատոր է վերանշանակվել

Նազարբաևի դուստրը սենատոր է վերանշանակվել

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը մի քանի մարդու, այդ թվում՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաևային վերանշանակել է սենատոր: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ գրում է Interfax-ը: Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը 56 տարեկան Է: Մարտի 20-ին նա դարձել է Սենատի խոսնակ: Ինչպես գրում է Tengrinews-ը, պալատի նոր կազմի հաստատումից հետո սենատորները կընտրեն խոսնակին: