«Ուրարտուի» ֆուտբոլիստը որակազրկվել է մրցակցին հայհոյելու համար

«Ուրարտուի» ֆուտբոլիստը որակազրկվել է մրցակցին հայհոյելու համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբին: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի «Շիրակ»-«Ուրարտու» խաղի ժամանակ «Ուրարտու»-ից Արտակ Դաշյանը հայհոյել էր մրցակցին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն նիստում երկու խաղով որակազրկել է ֆուտբոլիստին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով: Այդ խաղում «Շիրակ»-ը 3:1 հաշվով հաղթել էր «Ուրարտու»-ին: