«Ուրարտուն» և «Արագածը» կմասնակցեն բասկետբոլի Եվրասիական գավաթի խաղարկությանը

«Ուրարտուն» և «Արագածը» կմասնակցեն բասկետբոլի Եվրասիական գավաթի խաղարկությանը

Հայաստանի բասկետբոլի առաջնության երկու թիմեր կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը: Եվրասիական գավաթի խաղարկությանը մասնակցում են ԵԱՏՄ երկրների 6 թիմեր` «Արսենալ» (Տուլա, Ռուսաստան), ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան), «Ուրարտու» (Երևան, Հայաստան), «Արագած» (Երևան, Հայաստան), «Բարսի» (Ատիրաու, Ղազախստան), «Բորիսֆեն» (Մոգիլյով, Բելառուս): Մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերին: Այն անցկացվում է առաջին անգամ: Եվրասիական գավաթի խաղարկության լիգայի նախագահը Կարեն Գիլոյանն է: