Մեկ տարում չորս միլիարդ ծառ տնկելու Եթովպիայի պլանը գրեթե կատարված է

Մեկ տարում չորս միլիարդ ծառ տնկելու Եթովպիայի պլանը գրեթե կատարված է

Եթովպիայի կառավարության «Կանաչ ժառանգություն» ազգային արշավի պլանը, որը ներառում Է 2019 թվականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կկատարվի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում պատմել Է Մոսկվայում հանրապետության դեսպան Ալեմայեխու Տեգենու Արգաուն: «Այս տարի մենք տնկել ենք արդեն 3,5 միլիարդ տնկի, այնպես որ շուտով նպատակին կհասնենք»,- հայտնել Է դեսպանը: Ըստ Եթովպիայի իշխանությունների՝ «Կանաչ ժառանգություն» նխաձեռնությունն ազգային բնապահպանական արշավ Է, որը «նպատակամղված Է բնակչության իրազեկվածության բարձրացմանը Եթովպիայում շրջակա միջավայրի ահաբեկող վատթարացող վիճակի մասին եւ հասարակության իրազեկումը «կանաչ» կենսակերպի անցնելու» կարեւորության մասին: Միավորված ազգերի կազմակերպության գնահատումների համաձայն՝ 100 տարում Եթովպիայում անտառածածկույթը երկրի տարածության 35 տոկոսից կրճատվել Է մինչեւ 4 տոկոս: Դեսպանի խոսքով՝ ազգային ծրագրին մասնակցում են երկրի բոլոր քաղաքացիները, ներառյալ վարչապետը. «Նա շատ նվիրված Է այդ գաղափարին եւ այդ ծրագրին, քանի որ ինքն Էլ Է ծառեր տնկում ամեն օր: Երբ վարչապեն այցելուների Է ընդունում իր գրասենյակում, նա բանկցությունների ավարտին նրանցից յուրաքանչյուրին հրավիրում Է միասին ծառ տնկելու»: