Պորոշենկոյի վրա հարցաքննությունից հետո ձվերի կարկուտ է տեղացել

Պորոշենկոյի վրա հարցաքննությունից հետո ձվերի կարկուտ է տեղացել

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ուղղությամբ ձվեր են նետել հետաքննությունների պետական բյուրոյում հարցաքննությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Քաղաքական գործչի, «Պրյամոյ» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից խուսափելու գործով, հարցաքննությունը գրեթե երեք ժամ է տևել: Երբ Պորոշենկոն դուրս է եկել շենքից, անհայտ անձինք սկսել են ձվեր նետել նրա վրա: Դրանք դիպել են լրագրողներին, նախկին նախագահի կողմնակիցներին և իրավապահ մարմիններին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարցաքննության ընթացքում Պորոշենկոյին աջակցելու են եկել նրա երեխաները: Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն նախկին նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ 11 քրեական գործ է հարուցել: