«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղը կսպասարկեն գերմանացիները

«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղը կսպասարկեն գերմանացիները

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» պատասխան խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 15-ին «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները: Գլխավոր մրցավարը Բաստիան Դանկերտն է: Մրցավարի առաջին օգնականը՝ Մարկուս Հեկերը, երկրորդ օգնականը՝ Ռենի Ռոուդը և 4-րդ պաշտոնյան՝ Պատրիկ Իտրիխը, ՈւԵՖԱ-ի պատվիրակը՝ Ժան Պոլ Միվիսը (Բելգիա): Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Վուլվերհեմփթոնի» հաղթանակով՝ 4։0: