Toyota-ի նոր մշակումը թույլ կտա չշփոթել արագարարի և արգելակման ոտնակները

Toyota-ի նոր մշակումը թույլ կտա չշփոթել արագարարի և արգելակման ոտնակները

Toyota ավտոկոնցերնը համակարգ է մշակել, որն օգնում է չշփոթել արագարարը և արգելակումը, հաղորդում է The Japan News-ը։ Համակարգը թույլ չի տա սեղմել արագարարի ոտնակին, եթե ավտոմեքենայի սենսորները դրա առջև խոչընդոտ նկատեն։ Այսպիսով, վարորդն ապահովագրվում է նրանից, որ արտակարգ իրավիճակում կշփոթի արագարարի և արգելակման ոտնակները։ Համակարգն այս տարվանից կտեղադրվի նոր ավտոմեքենաներին։