Հայտնի է, թե որքան աշխատավարձ են ստանում ՆԱՍԱ-ի տիեզերագնացները

Հայտնի է, թե որքան աշխատավարձ են ստանում ՆԱՍԱ-ի տիեզերագնացները

ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Սքոթ Քելին, որը մեկ տարի եղել է ՄՏԿ-ում, հայտարարել է, որ տիեզերագնացների առավելագույն աշխատավարձը տարեկան շուրջ 155 հազար դոլար է կազմում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կարող են հավակնել GS-15 դաշնային ծառայողների կարգավիճակին, ինչը զինվորականների շրջանում հավասարազոր է գնդապետի կամ ռազմածովային ճակատի կապիտանի կոչման։ Նախկին տիեզերագնացի խոսքով՝ այդ դեպքում կարելի է վաստակել նշված գումարը, որն ամսական 13 հազար դոլար աշխատավարձ է ենթադրում։ Քելին ընդգծել է, որ տիեզերագնացներին վճարում են նաև, հիվանդության պատճառով արձակուրդի համար, ապահովագրությունը և հանգիստը։