Walmart-ը կհեռացնի դաժան տեսախաղերի գովազդը, սակայն կշարունակի զենքի վաճառքը

Walmart-ը կհեռացնի դաժան տեսախաղերի գովազդը, սակայն կշարունակի զենքի վաճառքը

Walmart ամերիկյան խոշոր առևտրային ցանցը կհրաժարվի ցուցափեղկերին տեսախաղեր ցուցադրելուց, որոնք դաժանության ու բռնության տեսարաններ են պարունակում։ Սակայն ցանցի խանութներում նախկինի պես հնարավոր կլինի հրազեն ձեռք բերել, հաղորդում է CNN հեռուստաալիքը։ Նշվում է, որ խանութի այդ քաղաքականության պատճառներից մեկը կարող է հանդիսանալ այն, որ այցելուները կարող են վախենալ տեսախաղերում հնչող հրաձգության ձայներից։ «Մենք այդ որոշումը կայացրեցինք միջադեպերի ֆոնին, որոնք տեղի են ունեցել անցած շաբաթ։ Այդ գործողությունը չի արտացոլում տեսախաղերի տեսականին երկարաժամկետ փոխելու մեր քաղաքականությունը»,-ասել է առևտրային ցանցի ներկայացուցիչ Թարա Հաուսը։