Նյուգրեյնջում գետնի տակ 5000-ամյա «տիեզերական» օբյեկտ է հայտնաբերվել

Նյուգրեյնջում գետնի տակ 5000-ամյա «տիեզերական» օբյեկտ է հայտնաբերվել

Դուբլինի համալսարանական քոլեջի հնագետներն Իռլանդիայի հայտնի մեգալիթյան կուլտային Նյուգրեյնջ կառույցն ուսումնասիրելու ժամանակ գիտությանն անհայտ գրեթե 40 նախապատմական հուշարձաններ են հայտնաբերել: Հայտնագործման մասին հաղորդվում է քոլեջի կայքում: Դա տեղի է ունեցել Բրու-նա-Բոյն մեգալիթյան կառույցների համալիրում: Հնագետների խումբը, դոկտոր Սթիվ Դևիսի գլխավորությամբ, հայտնաբերել են նախկինում անհայտ գրեթե 40 հուշարձաններ, այդ թվում՝ տպավորիչ «տիեզերական» հուշարձան: Գիտնականները պարզել են, որ այդ օբյեկտի դիրքը խստորեն համապատասխանում է աստղագիտական ցիկլերին: Այն «ուղղված է» արևաձագին՝ ձմեռային արևադարձի ժամանակ: Դրանով «նոր» նախապատմական կառույցը հիշեցնում է Նյուգրեյնջի հայտնի միջանցքներով գերեզմանը, որի միջանցները լուսավորվում են արևի ճառագայթներով ձմեռային և ամառային արևադարձի օրերին: Ի դեպ, նոր հայտնաբերված օբյեկտը գտնվում է միջանցքներով գերեզմանից ոչ հեռու, այն 200-300 տարով փոքր է դրանից: Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 3200 թ.-ին: Ինչ վերաբերում է նախապատմական մնացած հուշարձաններին, ապա դրանց տարիքը տատանվում է նեոլիթից (մ.թ.ա. 4000 թ.) մինչև բրոնզե դար (մ.թ.ա. 2500 թ.) և վաղ միջնադար: Օբեկտները հիմնականում թաքնված են եղել հողի տակ: Դրանք հայտնաբերվել են երկրաֆիզիկական վիզուալիզացիայի համակարգի կիրառմամբ: Գիտնականներն օգտագործել են արբանյակային հեռակառավարվող զոնդավորում, դրոններ, օդային լազերային սկանավորում և գեոռադարներ: Հետազոտությունը Boyne to Brodgar նախագծի մի մասն է, որն ուսումնասիրում է Բոյն հովտի և Օրկնեյան կղզիների նեոլիթյան հուշարձանների միջև եղած կապերը: