Կոնվերս Բանկում ամփոփել են   #ՎիզաԴեպիԵվրոպա  ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկում ամփոփել են  #ՎիզաԴեպիԵվրոպա (# VisaToEurope) ակցիայի արդյունքները:  Visa  միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողները իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքից որտեղ են անցկացնելու  հանգիստը: « Սա Հայաստանում  անկանխիկ գործարքների խթանման նպատակով իրականացված աննախադեպ ակցիա էր , որի արդյունքում  Բանկի ՊՕՍ տերմինալներով առավելագույն անկանխիկ վճարումներ իրականացրած  Visa  քարտապանները որպես նվեր  ստացան Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին ուղեգիր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար): Տուրիստական ուղղությունները որոշեցին հենց հաղթողները»,- ասել են Բանկում: Նշվել է նաև, որ ակցիայի արդյունքում Կոնվերս Բանկի Visa  քարտատեսակներով անկանխիկ գործարքների աճը կազմել է ավելի քան 33 տոկոս: Ակցիայի ամփոփման մասին տեղանյութը՝   հղումով: https://www.youtube.com/watch?v=MSOUwl3-COU&feature=youtu.be