Առաջին կենդանի արարածները բնակություն են հաստատել Լուսնի վրա

Առաջին կենդանի արարածները բնակություն են հաստատել Լուսնի վրա

Փորձագետները ենթադրում են, որ Լուսնի մեջ մխրճված Beresheet սարի խցիկում գտնվող դանդաղընթացները կարող էին գոյատևել անհիդրոբիոզ, այսինքն՝ ջրազրկված վիճակում: Այս մասին հաղորդել է Science Alert-ը: Դանդաղընթացները տեղադրվել էին սարքի վրա սկավառակի հետ միասին, որը պարունակում էր անգլերենով Վիքիպեդիայի գրեթե բոլոր հոդվածների թվային պատճենները, էլեկտրոնային գրքեր և մարդու ԴՆԹ նմուշներ: Beresheet- ը Երկրից հեռացել է 2019-ի փետրվարի 22-ին, իսկ ապրիլի 11-ին Լուսնին մոտենալիս տեղի ունեցավ համակարգչային ձախողում, ինչը հանգեցրեց հիմնական շարժիչի խափանման: Արդյունքում, սարքը մխրճվել է Երկրի արբանյակի մեջ ժամում 500 կմ արագությամբ։