Լրատվամիջոցները Պուտինին և Էրդողանին ոգով եղբայրներ են անվանել

Լրատվամիջոցները Պուտինին և Էրդողանին ոգով եղբայրներ են անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը սերտ գործընկերային հարաբերություններ են պահպանում, ինչին Արևմուտքը կասկածանքով է հետևում, նշում է գերմանական n-tv հեռուստաընկերությունը և առաջնորդներին ոգով եղբայրներ անվանում: Նյութում նրանց նաև վայրագ քաղաքական գործիչներ են անվանում, որոնց հակառակորդները ուժային մեթոդների կողմնակից են համարում, մինչդեռ աջակիցները «ֆանատիկորեն հիանում են» նրանցով: Առաջնորդներին միավորում է նաև այն, որ իրենք իրենց տեսնում են որպես իրենց պետությունների մարմնացում: Երկուսն էլ զանգվածները մոբիլիզացնելու ունակություն ունեն: Պաշտոնների փոփոխության շնորհիվ երկուսն էլ մնում են իշխանության ղեկին: Հստակեցվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը պատմականորեն կանխորոշված չէ, այլ տեղի է ունեցել այս նախագահների օրոք և հիմնականում կապված է տնտեսության հետ: 2004-ին Պուտինը դարձավ Ռուսաստանի առաջին նախագահը, որն այցելեց Թուրքիա: Այնտեղ նա մասնակցեց էներգետիկայի և սպառազինության ոլորտներում ավելի սերտ համագործակցությանը վերաբերող բանակցություններին: Ռուսաստանը Թուրքիա բնական գազի խոշորագույն մատակարարն է և կառուցում է առաջին թուրքական «Աքկույու» ԱԷԿ-ը: Երկրները կապում է նաև «Թուրքական հոսք» նախագիծը: Այժմ ռուսական կողմը Թուրքիային է մատակարարում իր C-400 ԶՀ համակարգերը: