Հետևելով վրաց գործընկերոջը՝ ուկրաինացի հեռուստահաղորդավարը հրապարակայնորեն հայհոյել է Պուտինին

Հետևելով վրաց գործընկերոջը՝ ուկրաինացի հեռուստահաղորդավարը հրապարակայնորեն հայհոյել է Պուտինին

Ուկրաինացի լրագրող Արտյոմ Օվդիենկոն հայտարարել է Ուկրաինա - Վրաստանի հեռուստակամուրջի անցկացման մասին՝ միաժամանակ այդ ընթացքում հայհոյելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հաղորդավարը տեսաուղերձը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Պետք է նշել, որ տեսանյութի մակագրության մեջ Օվդիենկոն նշել է․ «18+. ինչպես արձակուրդ կորզել ղեկավարությունից քո հաշվին»՝ ակնարկելով վերջերս «Ռուսթավի-2» հեռուստաընկերության աղմկահարույց պատմությունից հետո Գաբունիային հեռացնելը: «Ռուսթավի-2-ի վրացի գործընկերներս կհաստատեն՝ Պուտին, դու ․․․․․- ես։ Եվ որքան շուտ մենք քեզ տեսնենք սպիտակ հողաթափերով, այնքան ավելի շատ սապերավի և ցինանդալի կխմենք այդ ուրախալի օրը: Բայց քանի դեռ քո բոտոքսը վերջնականապես չի կերել քո ուղեղը, ինձ մի բան բացատրիր՝ ինչո՞ւ ես անընդհատ խցկվում մեր կյանք․․․», - ասել է Օվդիենկոն՝ համեմելով իր խոսքը հայհոյախառն արտահայտություններով: Լրագրողը նշել է, որ ՌԴ նախագահը թող իր երկրի խնդիրները լուծի, ոչ թե խառնվի ուրիշ պետությունների գործերին․ ջրհեղեղ, խորտակված սուզանավ, այրված ինքնաթիռներ, աղտոտված նավթատար։ «Մենք և վրացիները չէ, որ քեզ պիտի հիշեցնենք, որ դու ․․․․-ես, դա քեզ պիտի ռուսաստանցիները ասեն, բայց դեռ լռում են, դրա համար էլ դու խցկվում ես մեր կյանք քո բռնաբարող սիրով», - ասել է լրագրողը՝ առաջարկելով միանալ վրացիների հետ և խորհրդակցել, թե ինչպես գահընկեց անեն Պուտինին։ .