Հայտնի է դարձել Վրաստանի հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքը

Հայտնի է դարձել Վրաստանի հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքը

Ռուսաստանցիների գրեթե կեսը (48 տոկոս) Վրաստանի հանդեպ անտարբեր է, 37 տոկոսը լավ է վերաբերվում: Այդ մասին վկայում են «Հանրային կարծիք» հիմնադրամի հարցումների արդյունքները: Հարցվածների յոթ տոկոսը դժվարացել է պատասխանել, և միայն ութ տոկոսն է վատ վերաբերվում Վրաստանին։ Անդրկովկասյան հանրապետության հանդեպ լավ վերաբերմունքի պատճառ հանդիսացող գործոններից մատնանշել են հյուրասիրությունը, լավ մարդիկ, լավ վերաբերմունքը։ Շատերի կարծիքով՝ որևէ պատճառ չկա՝ Վրաստանի հանդեպ վատ վերաբերվելու։ Նրանք, ովքեր վատ են վերաբերվում Վրաստանին, պատճառաբանել են, որ այդ երկիրը վատ է վերաբերվում Ռուսաստանին։ Ռուսաստանցիների 71 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև լավ հարաբերությունները հավասարապես կարևոր են երկու երկրների համար: 19 տոկոսը համարում է, որ լավ հարաբերությունները Թբիլիսիի համար ավելի կարևոր են, 3 տոկոսը կարծում է, որ ավելի կարևոր են Մոսկվայի համար: 8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: