ՆԱՏՕ-ն արձագանքել է Թուրքիային ռուսական S-400 առաքման մեկնարկին

ՆԱՏՕ-ն արձագանքել է Թուրքիային ռուսական S-400 առաքման մեկնարկին

ՆԱՏՕ-ն «խորապես մտահոգված է Թուրքիային ռուսական S-400 համակարգերի առաքման մասին տեղեկություններով»: Այս մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Անկարան ստացել է ռուսական առաջին համակարգերը՝ գրում է segodnya.ua-ը: Ավելի վաղ ուրբաթ օրը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր S-400-ի մատակարարման մեկնարկի մասին: Գործակալության տվյալներով՝ պայմանագրի շրջանակներում համակարգերի առաջին խմբքանակը հանձնվել է Անթալիայում գտնվող Մուրթե օդանավակայանին: Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ S-400-ի բաղադրիչներով հագեցած երկրորդ և երրորդ ինքնաթիռներն են ժամանել Ռուսաստանից։