Մեքսիկացի քաղաքապետը որպես հաշմանդամ է ներկայացել պետծառայողներին ստուգելու համար

Մեքսիկացի քաղաքապետը որպես հաշմանդամ է ներկայացել պետծառայողներին ստուգելու համար

Մեքսիկացի քաղաքապետը որոշել է սոցիալական փորձարկում անցկացնել և որպես օգնության կարիք ունեցող հաշմանդամ է ներկայացել: Նման կերպ նա ցանկացել է ստուգել տեղի պետծառայողների վերաբերմունքը, գրում է Oddity Central-ը: Մի շարք բողոքներ ստանալով հաշմանդամներից և սոցիալապես անապահով այլ մարդկանցից Չիուաուա նահանգի Կուաուտեմոկ քաղաքի քաղաքապետ Կառոլոս Տենան չի իմացել ում հավատալ՝ հավանական զոհերին, թե՞ իր աշխատակիցներին: Տենան անճանաչելիորեն կերպարանափոխվելով, հաշմանդամի սայլակով մտնում է սոցիալական զարգացման վարչություն: Նա անվճար սնունդ է խնդրում, ինչի իրավունքն, ըստ համապատասխան օրենքի, ունեն հաշմանդամները և անապահով քաղաքացիները: Սակայն, ի զարմանս քաղաքապետի, նրա խնդրանքն անտեսվել է, ավելին, աշխատակիցները նրան դուրս են հրավիրել: Վարչությունում անհաջող փորձից հետո Տենան գնացել է սեփական գրասենյակ և դիմել քաղաքապետի հետ հանդիպման խնդրանքով, սակայն նրան ասել են, որ նա տեղում չէ: Իսկ երբ նա հանդիպում է խնդրել քաղաքային խորհրդի քարտուղարի հետ, նրան կոպտորեն ասել են, որ պաշտոնյան տեղում չի լինի ևս մեկուկես ժամ և ուղղորդել են սպասել միջանցքում: Տենան համոզվելով, որ քաղաքացիների բողոքները հիմնավոր են, բարձրացել է հաշմանդամի սայլակից՝ շոկի մատնելով քաղաքապետարանի աշխատակազմին: Կառոլոս Տենան մեքսիկական լրատվամիջոցներին ասել է, որ իր աշխատակիցներից ոմանք իրեն արհամարհել են և խտրականության ենթարկել: Նա նշել է, որ նման աշխատակիցները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը կամ նա սիպված կլինի կտրուկ միջոցներ ձեռք առնել: