Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքում են աղբահանության վիճակից

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքում են աղբահանության վիճակից

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին աղբն ու բերել քաղաքապետարան: Նրանց, սակայն, չհաջողվեց քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել , քանի որ ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին դա անել: Ոստիկանները պահանջեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները աղբը նետեն աղբամանը, սակայն վերջիններս չենթարկվեցին ոստիկանության աշխատակիցների պահանջներին, որից հետո իրավապահ մարմինները երկու անձի բերման ենթարկեցին ոստիկանության բաժին: Հուլիսի 8-ին մի խումբ քաղաքացիներ րևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով պատշաճ իրականացնել քաղաքի մաքրությունը: Ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան: Ակցիայի մասնակիցները նաև փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք տանել, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին դա անել: