Հայաստանի դեսպանի հանդիպումն Իրաքում

Հայաստանի դեսպանի հանդիպումն Իրաքում

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 11-ին հանդիպել է Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծվելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։