ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ ռազմական էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղիները

ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ ռազմական էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղիները

Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի և իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները: Հուլիսի 12-ին Բրյուսելում այդ մասին հանդիպման նախաշեմին լրագրողներին հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչը: «Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում և Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջ լարված իրադրության վրա և կքքնարկեն գոյություն ունեցող ռիսկերի նվազեցման ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական էսկալացիայի»,- ասել է նա: Դիվանագետի խոսքերով, արտգործնախարարությունների ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն: «Նախարարներն առավելագույն զսպվածությամն կոչ կանեն: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել է աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: