Շվեդիայում առաջին անգամ տղամարդը դատապարտվել է սեքսի համաձայնության մասին օրենքը խախտելու համար

Շվեդիայում առաջին անգամ տղամարդը դատապարտվել է սեքսի համաձայնության մասին օրենքը խախտելու համար

Շվեդիայի բնակիչը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել սեռական հարաբերության համաձայնության մասին օրենքը խախտելու համար: Երկրի գերագույն դատարանը նման որոշում առաջին անգամ է կայացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Շվեդիայում գործող օրենսդրության համաձայն, բռնաբարություն է համարվում այն սեռական ակտը, երբ բացակայում է կողմերից մեկի հստակ համաձայնությունը: Դատապարտյալի խոսքերով, նա չի հասկացել, որ իր ընկերուհին դեմ է սեքսին, քանի որ նա իր վարքագծով որևէ կերպ ցույց չի տվել ինտիմ հարաբերության մեջ մտնելու անհամաձայնությունը: Gazety.ru-ի տվյալներով, դատարանի որոշման մեջ նշվել է, որ տուժողն «իրեն պասիվ է դրսևորել և հստակ ցույց չի տվել, որ համաձայն է»: Հաջորդ երկու տարին և երեք ամիսը տղամարդը կանցկացնի ճաղերի ետևում: