ԱԺ-ն խորհրդի նիստ է հրավիրել․ Կա արդյունավետությունը բարձրացնելու կարիք. Մակունց

Վաղը տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցը ԱԺ կառուցվածքային փոփոխություններին է վերաբերում, ինչի համար անհրաժեշտ է ԱԺ խորհրդի համաձայնությունը: Լիլիթ Մակունցը չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է արտահերթ նիստ գումարվի: