Այս պահին երկու վարկած կա. մեկն արտաքին, մյուսը՝ ներքին. Փոխնախարարը՝ էներգետիկ համակարգի վթարի մասին

Բոլոր խոշոր կայանների ու ենթակայանների կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում. վերլուծությունից հետո երբ պարզ դառնա, թե որ հատվածից է վթարը սկսվել, պատճառների վերաբերյալ հնարավոր կլինի որեւէ բան ասել: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին: Նրա խոսքով, այս պահին երկու վարկած կա. մեկը, որ հնարավոր է հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը, որ մեր ներքին խնդիրների, տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններում (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ եւ Երեւանի ՋԷԿ):