Թրամփն իրեն մեծ հանճար է անվանել և վիրավորել մրցակիցներին

Թրամփն իրեն մեծ հանճար է անվանել և վիրավորել մրցակիցներին

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը Twitter-ում շարունակում է վիրավորել նախագահական մրցավազքում իր հակառակորդներին: Հուլիսի 11-ին նա ձայնագրություն է հրապարակել, որտեղ հիմնավորել է, թե ինչով են ֆեյք-լրատվամիջոցները տարբերվում սոցիալական մեդիայից: Նրա կարծիքով, երբ նա վայր դնի լիազորությունները, որոշ լրատվական ընկերություններ կսնանկանան հանրության կողմից հավանության բացակայության պատճառով: Հետևաբար, Թրամփը կարծում է, որ ամերիկացիները ֆեյք-լրատվամիջոցների հանդեպ վստահության կորստի պատճառով կաջակցեն հենց իրեն: «Կարող եք պատկերացնել քնկոտ Ջո Բայդենին կամ Ալֆրեդ Նյումանին, կամ Պոկահոնթասի շատ նյարդային և հյուծված տարբերակին մեր նախագահի դերում, այլ ոչ նրան, ում դուք ունեք հիմա՝ նման հոյակապ ու խելացի, իսկական կայուն հանճարին»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Ալֆրեդ Նյումանը երգիծական հումորային հերոս է: Թրամփը նրա անունով է կոչում դեմոկրատ թեկնածու Փիթ Բուտիջիչին: ԱՄՆ-ի նախագահի մոտ Պոկահոնթասի դերում հանդես է գալիս հերթական դեմոկրատ թեկնածուն՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենը: Նման մականունը կապված է նրա հայտարարության հետ, երբ նա նշել է, որ իր ցեղում բնիկ ամերիկացիներ կան: ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան հաջորդ տարի: Հունիսի 16-ին Fox News-ի պատվերով անցկացված հարցման համաձայն, Թրամփի գլխավոր մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին պատրաստ է աջակցել ընտրողների 49 %, իսկ Թրամփին՝ 39 %-ը: