2050-ին մի շարք քաղաքներում կլիման կփոխվի. կլիմայագետներ

2050-ին մի շարք քաղաքներում կլիման կփոխվի. կլիմայագետներ

Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի կլիմայագետներն աշխարհի 520 խոշորագույն քաղաքների եղանակային պայմաններն ուսումնասիրել են 19 չափորոշիչներով: Ապագայի մոդելավորման համար նրանք օգտագործել են լավատեսական սցենարները, այսինքն ենթադրել են, որ դարակեսին ածխաթթվային գազի էմիսիան կարող է կայունանալ, իսկ աշխարհում ջերմաստիճանի միջին մակարդակը կբարձրանա միայն 1.4 աստիճան Ցելսիուսով: Ապա գիտնականները համեմատել են տարբեր քաղաքների ներկա և ապագայում սպասվող կլիման: Պարզվել է, որ հյուսիսային կիսագնի քաղաքներում 2050 թ.-ին եղանակը նման կլինի ժամանակակից քաղաքների եղանակին, որոնք տեղակայված են հասարակածին մոտ 1000 կմ-ի վրա: Իսկ հարավային հատվածում լուրջ տաքացում և անկայուն եղանակ է սպասվում, գրում է HighTech+-ը՝ հղում անելով Phys.org-ին: Image result for климат во многих городах Օրինակ, Լոնդոնի կլիման ապագայում նման կլինի Մադրիդի ներկայիս եղանակին, Փարիզում սպասվում է ավստրալական տապ, իսկ Մոսկվայում կլինի Բուլղարիայի Սոֆիայի եղանակը: Աշխարհի քաղաքների 77 %-ում զգալի կլիմայական փոփոխություններ կլինեն, իսկ 22 %-ում նոր պայմաններ կհայտնվեն, այսինքն այնպիսի պայմաններ, որոնք նախկինում բնորոշ չէին տվյալ տեղանքին: Եվրոպայում ամռանն ու ձմռանն ավելի տաք կլինի՝ միջինում 3.5 և 4.7 աստիճան Ցելսիուս: Related image Վերջերս Օքսֆորդի համալսարանի գիտնականները հաշվարկել են գլոբալ տաքացման համար մարդու պատասխանատվության չափը: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ջերմոցային գազերի էմիսիայի և խառնուրդների աղտոտման համար մեղավոր են ոչ թե օվկիանոսների բնական ցիկլերը, այլ անթրոպոգեն գործոնները: Режим ЧП в городах Европы. Как победить потепление